Միջազգային իրավունք
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա
Այս փաստաթուղթը ստեղծվել եւ հաստատվել է Ստրասբուրգում, 1994թ.: Այն Հայաստանում ուժի մեջ է մտել սկսած 01.03.2004-ից:
Մաս I | Կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային և միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետևյալ իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝ |
Մաս II | 3-րդ Մասի համաձայն` Կողմերը հանձն են առնում իրենց պարտավորված համարել հետևյալ հոդվածներում և կետերում նշված պարտավորություններով: |
ՆԱԽԱԲԱՆ
Ներքոստորագրյալ Կառավարությունները, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամներ,
համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել սերտ միասնության իր անդամների միջև ընդհանուր ժառանգություն հանդիսացող գաղափարների և սկզբունքների պահպանման ու իրագործման, ինչպես նաև իրենց տնտեսական ու սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակով, մասնավորապես, մարդու իրավունքների արմատական պաշտպանության և ազատության ամրապնդման միջոցով,
համարելով, որ 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայում և նրա Արձանագրություններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները համաձայնեցին ապահովել իրենց բնակչության համար այնտեղ նշված քաղաքացիական և քաղաքական իրավունքները և ազատությունները,
համարելով, որ 1961 թվականի հոկտեմբերի 18-ին Թուրինում ստորագրման համար բացված Եվրոպական սոցիալական խարտիայում և դրան կից Արձանագրություններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները համաձայնեցին ապահովել իրենց բնակչության համար այնտեղ նշված սոցիալական իրավունքները` նրանց կենսամակարդակը և սոցիալական բարեկեցությունը բարելավելու նպատակով,
հիշեցնելով, որ 1990 թ. նոյեմբերի 5-ին Հռոմում կայացած՝ մարդու իրավունքների վերաբերյալ Նախարարների խորհրդաժողովը ընդգծել է մարդու բոլոր իրավունքների անբաժանելի բնույթի պահպանման անհրաժեշտությունը՝ լինեն դրանք քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, մի կողմից, և Եվրոպական սոցիալական խարտիային նոր խթան հաղորդելու համար` մյուս կողմից,
որոշելով, որ համաձայն 1991թ. հոկտեմբերի 21-ին և 22-ին Թուրինում կայացած Նախարարների խորհրդաժողովի որոշումների՝ արդիականացնել և հարմարեցնել Խարտիայի հիմնական բովանդակությունը` նպատակ ունենալով, մասնավորապես, հաշվի առնել հիմնարար սոցիալական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տեքստը ընդունելուց հետո,
գիտակցելով Եվրոպական սոցիալական խարտիայի փոխարեն մշակված Վերանայված խարտիայում Խարտիայի և 1988թ. Լրացուցիչ արձանագրության կողմից երաշխավորված իրավունքների ներառումը, ինչպես նաև նոր իրավունքներ լրացնելու կարևորությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Մ ա ս I
Կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային և միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետևյալ իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝
- յուրաքանչյուր ոք վաստակելու հնարավորություն կունենա իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,
- բոլոր աշխատողները ունեն աշխատանքի արդար պայմանների իրավունք,
- բոլոր աշխատողները ունեն անվտանգ և առողջարար աշխատանքային պայմանների իրավունք,
- բոլոր աշխատողները ունեն արդար վարձատրության իրավունք, որը բավարար կլինի նրանց և նրանց ընտանիքների պատշաճ կենսամակարդակի համար,
- բոլոր աշխատողները և գործատուները ազգային կամ միջազգային կազմակերպություններում ազատ մասնակցելու իրավունք ունեն` իրենց տնտեսական և սոցիալական շահերը պաշտպանելու նպատակով,
- բոլոր աշխատողները և գործատուները ունեն համատեղ գործարքներ կնքելու իրավունք,
- երեխաները և երիտասարդները հատուկ պաշտպանվածության իրավունք ունեն իրենց սպառնացող ֆիզիկական և հոգեբանական վտանգներից,
- աշխատող կանայք մայրության դեպքում հատուկ պաշտպանվածության իրավունք ունեն,
- յուրաքանչյուր ոք մասնագիտական ուղղվածության համար համապատասխան հնարավորությունների իրավունք ունի` իր անձնական շահերը և ընդունակությունները բավարարող որևէ աշխատանք ընտրելու համար,
- յուրաքանչյուր ոք մասնագիտական ուսուցման համար համապատասխան հնարավորությունների իրավունք ունի,
- յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվելու այն բոլոր միջոցներից, որոնք նրան հնարավորություն կտան հասնելու առողջական վիճակի լավագույն հնարավոր աստիճանի,
- բոլոր աշխատողները և նրանց խնամառուները սոցիալական պաշտպանվածության իրավունք ունեն,
- համապատասխան միջոցներ չունեցող յուրաքանչյուր ոք սոցիալական և բժշկական օգնություն ստանալու իրավունք ունի,
- յուրաքանչյուր ոք սոցիալական բարեկեցության ծառայություններից օգտվելու իրավունք ունի,
- անաշխատունակ անձինք ունեն անկախ ապրելու, սոցիալական ինտեգրման և հասարակության կյանքին մասնակցելու իրավունք,
- ընտանիքը, որպես հասարակության հիմնական միավոր, իր ամբողջական զարգացումը ապահովելու նպատակով ունի համապատասխան սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունք,
- երեխաները և երիտասարդները համապատասխան սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունք ունեն,
- յուրաքանչյուր Կողմի քաղաքացիները իրավունք ունեն ցանկացած այլ Կողմի տարածքում ներգրավվելու եկամտաբեր որևէ աշխատանքում վերջինիս քաղաքացիների հետ հավասար հիմքերով` հիմնավոր տնտեսական կամ սոցիալական պատճառներից թելադրվող սահմանափակումներին համապատասխան,
- կողմերից մեկի քաղաքացիներ հանդիսացող միգրանտ աշխատողները և նրանց ընտանիքները ցանկացած այլ Կողմի տարածքում պաշտպանվածության և աջակցության իրավունք ունեն,
- բոլոր աշխատողները զբաղվածության և աշխատանքի հարցերում ունեն հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունք՝ առանց սեռական խտրականության,
- աշխատողները իրավունք ունեն իրենց ձեռնարկության շրջանակներում տեղեկացված և խորհրդակցված լինելու,
- աշխատողները իրենց ձեռնարկությունում իրավունք ունեն մասնակցելու աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի սահմանման և բարելավման ընթացքին,
- յուրաքանչյուր տարեց անձ ունի սոցիալական պաշտպանվածության իրավունք,
- բոլոր աշխատողները աշխատանքի դադարեցման դեպքում ունեն պաշտպանվածության իրավունք,
- բոլոր աշխատողները իրենց գործատուի անվճարունակության դեպքում ունեն իրենց պահանջների/հայցերի պաշտպանվածության իրավունք,
- բոլոր աշխատողները աշխատանքի ժամանակ ունեն արժանապատիվ վերաբերմունքի իրավունք,
- ընտանեկան պարտականություններ ունեցող, ամուսնացող կամ ամուսնանալու ցանկություն ունեցող բոլոր աշխատող անձինք ունեն այդ ամենի իրավունքը առանց խտրականության սուբյեկտ դառնալու և, որքան հնարավոր է, առանց աշխատանքի և ընտանեկան պարտականությունների հակասության,
- ձեռնարկություններում աշխատողների ներկայացուցիչները պաշտպանվածության իրավունք ունեն իրենց դեմ ուղղված վնասաբեր գործողություններից, և նրանց պետք է տրամադրվեն համապատասխան հնարավորություններ իրենց գործառույթների կատարման համար,
- բոլոր աշխատողները իրավունք ունեն ստանալու տեղեկություններ և խորհուրդ աշխատանքից կոլեկտիվ աշխատատեղերի կրճատման ընթացակարգերի ժամանակ,
- յուրաքանչյուր ոք աղքատությունից և սոցիալական անարդարությունից պաշտպանվածության իրավունք ունի,
- յուրաքանչյուր ոք ունի բնակարանի իրավունք:
Մ ա ս 2
3-րդ Մասի համաձայն` Կողմերը հանձն են առնում իրենց պարտավորված համարել հետևյալ հոդվածներում և կետերում նշված պարտավորություններով:
Հոդված 1. Աշխատանքի իրավունքը
Աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ՝
- ընդունել, որպես իրենց հիմնական նպատակներից և պարտականություններից մեկը, աշխատանքի հնարավորին չափ բարձր և կայուն աստիճանի նվաճումը և պահպանումը` նպատակ ունենալով լիակատար զբաղվածություն ձեռք բերելը,
- պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,
- ստեղծել կամ պահպանել աշխատանքի ազատ տեղավորման ծառայություններ բոլոր աշխատողների համար,
- օժանդակել կամ ապահովել համապատասխան մասնագիտական ուղղվածություն, ուսուցում և վերականգնում:
Հոդված 2. Աշխատանքի արդար պայմանների իրավունքը
Աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
- օրական և շաբաթական աշխատանքային ժամերի բանական տևողությունը ապահովելու համար աշխատանքային շաբաթը պետք է աստիճանաբար կրճատվի այն չափով, որը թույլատրվում է արտադրական աճով և այլ համապատասխան գործոններով,
- ապահովել վճարովի ոչ աշխատանքային օրեր,
- ապահովել տարեկան նվազագույնը չորսշաբաթյա վճարովի արձակուրդ,
- վերացնել վտանգները հատկապես անառողջ և վտանգավոր աշխատանքներում, իսկ որտեղ դեռևս հնարավոր չէ, վերացնել կամ զգալիորեն նվազեցնել այս վտանգները, ապահովել աշխատանքային ժամերի կրճատում կամ սահմանել լրացուցիչ վճարովի արձակուրդներ այդ աշխատանքներում ներգրավված աշխատողների համար,
- տրամադրել շաբաթական հանգիստ, որը հնարավորին չափով պետք է համընկնի համապատասխան երկրում կամ տարածաշրջանում ավանդույթով կամ սովորույթով որպես հանգստի օր ճանաչված օրվա հետ,
- ապահովել, որ աշխատողները հնարավորին չափ արագ և, ցանկացած դեպքում, իրենց աշխատանքի անցնելուց հետո երկու ամսից ոչ ուշ գրավոր տեղեկացված լինեն պայմանագրի կարևոր ասպեկտների կամ աշխատանքային հարաբերության վերաբերյալ,
- ապահովել, որ գիշերային ժամերին աշխատողները օգտվեն իրենց գործի հատուկ բնույթի համար տրվող միջոցներից:
Հոդված 3. Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքը
Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը, խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, պարտավորվում են՝
- ձևակերպել, իրականացնել և պարբերաբար վերանայել աշխատանքային անվտանգությանը, աշխատանքային առողջությանը և աշխատանքային միջավայրին վերաբերող առանձնահատուկ ազգային քաղաքականությունը: Այդ քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի աշխատանքային անվտանգության ու առողջության բարելավումը և աշխատանքի ընթացքում ծագող, դրա հետ կապված կամ տեղի ունեցող վթարների և առողջությունը վնասելու հնարավորության կանխումը` մասնավորապես նվազեցնելով աշխատանքային միջավայրին հատուկ վտանգների պատճառները,
- թողարկել անվտանգության և առողջության պահպանման կանոնակարգեր,
- ապահովել այդ կանոնակարգերի կիրարկումը վերահսկողության միջոցներով,
- խթանել աշխատանքային առողջության պահպանման ծառայությունների աստիճանական զարգացումը բոլոր աշխատողների համար` հիմնականում կանխիչ և խորհրդատվական գործառույթներով:
Հոդված 4.Արդարացի վարձատրման իրավունքը
Արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովեու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
- ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց և նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ,
- ճանաչել աշխատողների վարձատրման դրույքաչափի ավելացման իրավունքը արտաժամյա աշխատանքի համար, բացառությամբ առանձնահատուկ դեպքերի,
- ճանաչել կին և տղամարդ աշխատողների նույնարժեք աշխատանքի համար հավասար վճարման իրավունքը,
- ճանաչել բոլոր աշխատողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ նախապես ծանուցում ստանալու իրավունքը,
- թույլատրել աշխատավարձից պահումները միայն ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված պայմաններով և դրանցում նկարագրված չափով կամ կոլեկտիվ համաձայնագրերի կամ արբիտրաժային վճիռների համաձայն:
Այս իրավունքների կիրառումը պետք է ձեռք բերվի ազատորեն կնքված կոլեկտիվ համաձայնագրերով կամ աշխատավարձ սահմանող օրենքով սահմանված մեխանիզմով կամ ազգային պայմաններին համապատասխան այլ միջոցներով:
Հոդված 5.Կազմակերպելու իրավունքը
Իրենց տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության համար տեղական, ազգային կամ միջազգային կազմակերպություններ ստեղծելու և այդ կազմակերպություններին միանալու` աշխատողների և գործատուների ազատությունը երաշխավորելու կամ ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, որ ազգային օրենսդրությունը չի խոչընդոտելու և չի կիրառվելու այնպես, որ խոչընդոտի այս ազատությանը: Սույն հոդվածում նախատեսված երաշխիքների` ոստիկանության նկատմամբ կիրառման չափը պետք է սահմանվի ազգային օրենքներով և կանոնակարգերով: Զինված ուժերի անդամների նկատմամբ այս երաշխիքների կիրառումը կարգավորող սկզբունքը և չափը, որով դրանք կկիրառվեն այս կատեգորիայի անձանց նկատմամբ, պետք է հավասարապես սահմանված լինեն ազգային օրենքներում կամ կանոնակարգերում:
Հոդված 6.Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքը
Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
- նպաստել աշխատողների և գործատուների միջև համատեղ խորհրդակցությունների անցկացմանը,
- անհրաժեշտության դեպքում խթանել մեխանիզմներ գործատուների կամ գործատուների կազմակերպությունների և աշխատողների կազմակերպությունների միջև կամավոր բանակցությունների համար՝ կոլեկտիվ համաձայնագրերի միջոցով աշխատանքի ժամկետները և պայմանները կարգավորելու նպատակով,
- խթանել աշխատանքային վեճերի կարգավորման համար հաշտարար և կամավոր արբիտրաժի համապատասխան մեխանիզմի ստեղծումն ու օգտագործումը,
և ճանաչում են՝ - շահերի բախման դեպքում աշխատողների և գործատուների համատեղ գործողությունների անցկացման իրավունքը՝ ներառյալ գործադուլների իրավունքը` այն պարտավորություններին ենթարկվելու պայմանով, որոնք կարող են ծագել նախօրոք կնքված կոլեկտիվ համաձայնագրերից:
Կարդացեք նաև
Ներածական։ Սույն համաձայնագիրը ստորագրած Եվրոպական համագործակցության, Եվրոխորհրդի անդամ և այլ պետությունները,
հաշվի առնելով 1948թ. դեկտեմբերի 10-ի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր համաժողովի կողմից ընդունած Մարդու...
«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...
Բանալի բառեր: Բոլոնիայի գործընթաց, կրեդիտների կուտակային համակարգ (ECTS), հարատև կրթություն, շարունակական բժշկական կրթություն, կատարելա-գործման դասընթացներ
Բժշկական կրթության համաշխարհային դաշնությունը 1984թ. ստեղծեց բժշկական կրթության բարեփոխումների միջազգային ծրագիր, որի հիմնական նպատակը...
Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը...
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է , 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, Վարշավայում եւ վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 31-ին (Ն-281-3): Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը...
Դոպինգի դեմ կոնվենցիան ընդունվել է Եվրոպական Խորհրդի կողմից 1989 թվականի նոյեմբերի 16-ին, Ստրասբուրգում եւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի փետրվարի 18-ին (Ն-068-3)...
Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է...
Ընդունվել է 1951 թվականի հուլիսի 28-ին փախստականների կարգավիճակի և ապարտեիդի հարցերով լիազորված մասնակիցների կոնֆերանսում` հրավիրված Գլխավոր Ասամբլեայի 1950 թ. դեկտեմբերի 14 թիվ 429 (Y) որոշմամբ: Ուժի մեջ է մտել 1954 թվականի ապրիլի 22-ին 43 հոդվածի համաձայն...
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում:
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը, լի վճռականությամբ` ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք ապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) միջոցով, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ....
«Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների դեմ» կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձեւվով եւ բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին` 27 (1) հոդվածի համաձայն:
Ոչ պաշտոնական թարգմանություն...
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ:
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը...
Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն:
Նախաբան
Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների...
Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի հունվարի 3-ին` 27 հոդվածին համաձայն: Հայաստանի Հանրապետությունը միացել է պակտին 9 հունիսի 1993 թ....
Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 49 հոդվածին համաձայն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն